Ձեռնամուխ է եղել բախտակցին ազատելու գործին

Ձեռնամուխ է եղել բախտակցին ազատելու գործին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար մեղադրանք էին առաջադրել,  800 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել եւ անմիջապես ձեռնամուխ եղել իր բախտակցին՝ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու գործին: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ Ռուսաստանի բանտից ազատ է արձակվել օրենքով գող Վարդան Ասատրյանը, որին մոտ մեկ ամիս առաջ թմրանյութերի եւ կեղծ անձնագրի համար ձերբակալել էին: Նրա քույրը՝ Սիլվա Ասատրյանը, մոտ յոթ տարի է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում է. Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի գործով նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: