Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 26-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 26-ի համարում
Հանրապետական փոխնախարարն ու «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող նախարարը հաշտվել են, արդյո՞ւնքը….



Լուսանցքից դուրս մնացած քաղաքական ուժերը փորձում են միանալ  իշխանամետ  հզոր կուսակցություններին. Հայրիկյանը հանրապետակա՞ն



Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անձամբ է ներկայանալու Սահմանադրական  դատարան: Դեռ հայտնի չէ, թե Ազգային ժողովից ով է մասնակցելու նոյեմբերի 15-ի դատաքննությանը:



Ի՞նչը կարող է նպաստել բանակում ստեղծված իրավիճակի շտկմանը. « Հրապարակի»  կայքում անցկացված հարցումն ամփոփում է Նատաշա Հարությունյանը.  իշխանափոխությո՞ւնը, Պնախարարի հրաժարակա՞նը, թե՞ համակարգային փոփոխությունները:



«Իրեն ռազմական փորձագետ անվանող Դավիթ Ջամալյանը բանակում չի ծառայել, բայց այնպես է խոսում, կարծես տեղյակ է ամեն ինչից ու ինքը թունդ հայրենասեր է». մեր ընթերցողը խնդրում է նման մարդկանց տեղ չտալ:



Արամ Պաչյանն առաջին անգամ «երկրաշարժ» բառը լսել է  88-ի դեկտեմբերի 7-ին, իսկ հիմա, ապրելով  բարձրահարկ շենքում, ավելի խորն է զգում տատանումների այն ողջ թափը, որ անզորություն, անհողության զգացողություն, անելանելիություն եւ տխուր շփոփմունք է առաջացնում:



Հայտնի բանդայի թիրախ դարձած տները չեն ունեցել ազդանշանային համակարգ, ամեն դեպքում՝ պետք է դռները փակ պահել:



Ստեփանակերտում էլ են ծառեր հատվում. հիվանդանոցի մերձակա ծառերը կտրել են, որպեսզի լողավազան կառուցեն….



Շատ հետաքրքիր այլ թեմաների մասին ավելի մանրամասն՝ «Հրապարակի» հոկտեմբերի 26-ի համարում: