Քոչարյանը` ՍԴ որոշմանը սպասելիս

Քոչարյանը` ՍԴ որոշմանը սպասելիս
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր ՀՀ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի լսումն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Այսօր դատաքննությանը որպես վկա պետք է մասնակցեր  հոդվածագիր լրագրող Լուսինե Պետրոսյանը: Սակայն նիստը նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը, առաջնորդվելով Քաղդատավարության օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, դատական նիստը հետաձգեց մինչեւ կհրապարակվի Սահամանադրական դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ՄԻ պաշտպանը դիմել է ՍԴ՝ «զրպարտության» եւ «վիրավորանքի» մասին Քաղաքացիական օրենսգրքի դրույթների սահմանադրականության հարցով: ՍԴ նիստը կայանալու է նոյեմբերի 15-ին: