Թող մեզ երաշխավորված խաղաղություն բերի

Թող մեզ երաշխավորված խաղաղություն բերի
Բանակի 20-ամյակին նվիրված բազմաթիվ լուսանկարների մեջ հատուկ ընտրեցինք այս մեկը, որը խաղաղություն, բարություն, կյանք էր խորհրդանշում, այլ ոչ թե մահ ու ավեր, բռնություն ու դաժանություն, ինչ սովորաբար իրենց հետ բերում են պատերազմներն ու զինված կոնֆլիկտները: Տա Աստված, որ մեր զինվորները միշտ աղավնիներ բաց թողնեն, այլ ոչ թե արկեր ու մահաբեր գնդակներ: Եվ բանակի գոյությունը մեզ երաշխավորված խաղաղություն բերի, այլ ոչ թե պայմանավորված լինի պաշտպանվելու կամ հարձակվելու անհրաժեշտությամբ: