Այսօր ՍԴ բողոք ներկայացնելու վերջին օրն է

Այսօր ՍԴ բողոք ներկայացնելու վերջին  օրն է
Այսօր, մինչեւ ժամը 18:00-ն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող 9 քաղաքական ուժերը կարող են իրենց դիմում-բողոքները ներկայացնել Սահմանադրական դատարան: Ենթադրվում է, որ կայացած ընտրությունների արդյունքներից կդժգոհեն եւ դիմումներ կներկայացնեն Հայ ազգային կոնգրես դաշինքը, ինչպես նաեւ 5 տոկոսի շեմը չհաղթահարած երեք կուսակցությունները: Մեկ օր առաջ ավարտվեց նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների՝ ՍԴ դիմելու ժամկետը: Այս դիմումներով նիստերը ՍԴ-ում կկայանան առաջիկայում: Մինչ ՍԴ-ում դիմումներ են ընդունվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկվա ընթացքում ինքնաբացարկի ոչ մի դիմում չի ներկայացվել, թեեւ մամուլում համառորեն մանդատներից հրաժարվողների անուններ են շրջանառվում: ԿԸՀ-ն այս օրերի ընթացքում ինքնաբացարկի ընդամենը 5 դիմում է ստացել: