Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն ընդգծեցին ազատ եւ արդար ընտրությունների հույժ կարեւորությունը եւ դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն