Մեկնարկում է Հայաստանի 2012 – 2014թթ. Գործողությունների ծրագիրը

Մեկնարկում է Հայաստանի 2012 – 2014թթ. Գործողությունների ծրագիրը
Եվրոպայի Խորհուրդը հուլիսի 12-ին Երեւնում կիրականացնի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` ի աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում:



Նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային եւ տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, ինչպես նաեւ հանրային որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական եւ քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:



Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Ծրագրերի գլխավոր տնօրեն եւ ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին կներկայացնի գործողությունների ծրագիրը:



Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին և կնախագահի Նախարարների Կոմիտեն 2013թ. մայիսից մինչև նոյեմբեր: