Սահմանադրությանն ամբողջությամբ ծանոթ է հայաստանցիների ընդամենը 3 տոկոսը

Սահմանադրությանն ամբողջությամբ ծանոթ է հայաստանցիների ընդամենը 3 տոկոսը
Սահմանադրության օրվա առթիվ, հուլիսի 3-ին և 4-ին, Սիվիլիթաս հիմնադրամն անցկացրել է հեռախոսային հարցում շուրջ 1 100 անձանց մեջ։ Տվյալները համակշռվել են ըստ Հայաստանի բնակչության մարզային եւ սեռատարիքային բաշխումների:  Հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը 3,4 տոկոս է:  Հարցման արդյունքում գրանցել է 847 հաջողված պատասխան, տեղեկացնոմ է Սիվիլիթաս հիմնադրամը:



Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 39 տոկոսը ծանոթ չէ ՀՀ

Սահմանադրության բովանդակությանը, իսկ 30 տոկոսը ծանոթ է միայն նրա  մի մասին:

Սահմանադրությանն ամբողջությամբ ծանոթ է հարցվածների ընդամենը 3 տոկոսը:



Հարցվածների գերակշիռ մեծամասնության կարծիքով,



Հայաստանի Հանրապետությունում չեն

պաշտպանվում եւ հարգվում մարդու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը:  Հարցին, թե որքանով է սահմանադրության այն ձեւակերպումը, որ մարդու արժանապատվությունը հարգվում ռւ  պաշտպանվում է պետության կողմից, բնութագրում այսօրվա Հայաստանը,  հարցման մասնակիցների կեսից ավելին պատասխանել է՝ չի բնութագրում:  Միայն 9 տոկոսն է գտնում, որ պետությունը պաշտպանում եւ հարգում է մարդու արժանապատվությունը:



Սահմանադրությամբ ամրագրված, մարդու եւ  քաղաքացու հիմնարար իրավունք հանդիսացող խոսքի ազատության առումով եւս հարցվածների կեսից ավելին (51 տոկոս) գտնում է, որ Հայաստանում խոսքիազատության իրավունքը, այդ թվում տեղեկատվություն փնտրելու, ստանալու ռւ տարածելու ազատությունը, պաշտպանված չեն:



Իսկ ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող  «բոլորը հավասար են օրենքի առջեւ»

սահմանադրական նորմը, հարցվածների 73 տոկոսի կարծիքով  այսօր չի բնութագրում Հայաստանը: Միայն հարցվածների 10 տոկոսն է գտնում,  որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առջև:



Ուշագրավ է, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը  (83 տոկոս) համոզված է, որ

հանցագործության մեղադրյալը պարտավոր է ապացուցել իր անմեղությունը: Մինչդեռ օրենքով

հակառակն է ամրագրված:



«Սիվիլիթասը զանգում է» հանրային կարծիքի վերհանման ծրագիր է, որի նպատակն է պարզել բնակչության վերաբերմունքը Հայաստանի հասարակական կյանքի,  տնտեսության ռւ այլ բնագավառների զարգացման մասին։