«Քաղբանտարկյալներ» ՀԿ. Կոչ ենք անում ակտիվորեն պայքարել Կոնգրեսի ակտիվիստների ազատության համար

«Քաղբանտարկյալներ» ՀԿ. Կոչ ենք անում  ակտիվորեն պայքարել Կոնգրեսի ակտիվիստների ազատության համար
«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության հայտարարությունը.



«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը դատապարտում է  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին,  Դավիթ Քիրամիջյանին 2-6 տարվա ազատազրկման ենթարկելու ապօրինի մեղադրական դատավճիռը: Քաղաքացիական հասարակությունն անտարբեր չպետք է մնա իրենց խիզախ քաղաքացիական կեցվածքի համար երիտասարդների դատապարտման այս խայտառակ փաստի համար:



«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունն իր մերժողական դիրքորոշումն է արտահայտում նման որոշման դեմ եւ կոչ է անում իշխանություններին հրաժարվել քաղբանտարկյալներ ունենալու արատավոր պրակտիկայից:



Կոչ ենք անում բոլոր նախկին քաղբանտարկյալներին, նրանց հարազատներին, ովքեր անմիջականորեն իրենց վրա կրել են ռեժիմի այսօրինակ ծանր հարվածները, թույլ չտալ նման գործելակերպի կրկնությունը եւ ակտիվորեն պայքարել Կոնգրեսի ակտիվիստների ազատության համար»:



«Քաղբանտարկյալներ» ՀԿ