«Ժողովրդավարական հայրենիքը» դեմ է ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուներին սատարելուն

«Ժողովրդավարական հայրենիքը» դեմ է ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուներին սատարելուն
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջիկա քաղխորհրդի նիստում ՀԱԿ-ը կքննարկի, թե ինչպիսի մասնակցություն է ունենալու ՏԻՄ ընտրություններում: Մեր թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է որոշում կայացվի որոշ տեղերում սատարել ԲՀԿ թեկնածուին, Մակեյանն ասել է. «Սատարելու գործընթացում քննարկում չի եղել, բայց ես, որպես ՀԱԿ անդամ, կուսակցության ղեկավար, ԲՀԿ թեկնածուներին սատարելուն դեմ եմ, որեւէ տարբերություն չկա՝ դրանք ԲՀԿ-ինն են, թե ՀՀԿ-ինը: Մեր տեսակետը մենք կարող ենք արտահայտել քաղխորհրդում, ու քանի որ որոշումներն ընդունում են կոնսենսուսով, ապա հաշվի կառնեն մեր տեսակետը»: