Մենք մարդ չե՞նք

Մենք մարդ չե՞նք
Խմբագրություն զանգահարած քաղաքացին բնակվում է Աջափնյակում: Նա իր վրդովմունքն էր հայտնում Երեւանի կենտրոնում՝ գլխավոր պողոտայում նոր թատրոն կառուցվելու կապակցությամբ: Խոսքը Համազգային թատրոնի կառուցման մասին է: «Մենք մարդ չե՞նք»,- հարցնում էր քաղաքացին եւ զարմանում, թե ինչու չեն որեւէ պետական կամ մշակութային օջախ կառուցում մայրաքաղաքի մյուս համայնքներում՝ Ավանում, «Բանգլադեշում» կամ Աջափնյակում, էլ չենք խոսում մարզերի մասին: «Ժամանակին Լյուբիմովը թատրոն կառուցեց  Մոսկվայի ծայրամասում, եւ այն դարձավ աշխարհահռչակ թատրոն, ուր գալիս էին աշխարհի բոլոր ծայրերից: Լավ թատրոնը կաշխատի նաեւ արվարձաններում՝ ամեն ինչ մի կենտրոնացրեք այդ մի քանի կիլոմետրի վրա»,- ասում էր մեր զրուցակիցը՝ խոսքն ուղղելով հանրապետության ղեկավարներին: