Քոքոբելյանը և նրա թյուրըմբռնման արդյունքը

Քոքոբելյանը և նրա թյուրըմբռնման արդյունքը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  հայտնել է ինքը՝ Քոքոբելյանը:



Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե իր և «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջև եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար,  Քոքոբելյանը հավաստիացրել է, որ դա թյուրըմբռնման արդյունք է։



Նրա խոսքով՝  առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կսատարի նրան։