Համազգային թատրոնում սիրիահայերի համար տոմսերն անվճար են

Համազգային թատրոնում սիրիահայերի համար տոմսերն անվճար են
Պետական Համազգային թատրոնը, հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար:



Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս:



Համազգային թատրոնի խումբը նաեւ իր ֆինանսական ներդրումն է բերում «Օգնիր եղբորդ» ծրագրին եւ կոչ անում բոլոր թատրոններին եւ մշակութային խմբերին` իրենց ֆինանսական անհրաժեշտ ներդրումը բերել այս ծրագրին: