Ռոտերդամից գողացել են Պիկասոյի եւ Մոնեի 7 կտավ

Ռոտերդամից գողացել են Պիկասոյի եւ Մոնեի 7 կտավ
Ռոտերդամի պատկերասրահից այսօր` վաղ առավոտյան, գողացել են աշխարհահռչակ նկարիչների, այդ թվում` Պաբլո Պիկասոյի եւ Կլոդ Մոնեի 7 կտավ:



Ըստ  mignews.com-ի`  հոկտեմբերի 7-ին բացված «Ավանգարդ» ցուցահանդեսի մաս կազմող այս կտավների  գողության հետեւանքով Triton հիմնադրամի հավաքածուն խոշոր ֆինանսական կորուստներ է ունեցել: Նշենք, որ դրանք  առաջին անգամ էին հանվել ցուցադրության: