Զարուհի Փոստանջյան. Հրաժարվեք ընտրողի վրա ազդելու գործիքներից

Զարուհի Փոստանջյան. Հրաժարվեք ընտրողի վրա ազդելու գործիքներից

 «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակում.





Վերջերս Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, որին մասնակցում էին Եվրամիության անդամ-պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, Սերժ Սարգսյանը հայտարարեց.







  • առաջիկայում անցկացնելու է ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ,


  • բարեփոխումների մշակված համապարփակ ծրագրի արդյունքում իրականացնելու է արդյունավետ կառավարում,


  • նպատակներն իրականացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է շոշափելի ֆինանսական աջակցության տրամադրում:




 



Մեր հասարակությունը շուրջ 20 տարի է  գործադիր իշխանության պաշտոնատար անձանցից, հատկապես առաջին դեմքերից, լսում է ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին: Սակայն ականատեսն է լինում այն իրողության, որ տարիների ընթացքում ուղղակի փոփոխության են ենթարկվում ոչ ազատ, ոչ արդար, ոչ  թափանցիք  ընտրություններ  անցկացնելու գործիքները եւ դրանց կիրառման մեխանիզմները: Այո, հնարավորինս նվազել են քվեարկության օրը բուն ընտրատեղամասում մարդկանց ընտրական իրավունքի վրա ազդելու հնարավորությունները, բայց փոխարենը կիրառվում են այլ տեսակի գործիքներ, որոնցից են.



 



  • ընտրողներին կաշառելը,


  • շուրջ 600 հազար ընտրողների քանակի արհեստական ավելացումը,


  •  վարչական ռեսուրսների, հանրային սեփականություն հանդիսացող տարածքների ապօրինի օգտագործումը,


  • ընտրական գործընթացներում քաղաքական նպատակով իրավապահ մարմինների եւ բանակի ներգրավումը,


  • Սերժ Սարգսյանի եւ պետական գործող բոլոր պաշտոնյաների բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոնների ստանձնումը,


  • Բուհերի ուսումնական խորհուրդների կուսակցականացումը,


  • Հանրակրթական համակարգի կուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում,


  • Սերժ Սարգսյանի  կուսակցական գործունեությանը  նախագահական նստավայրում,


  • Պետական բյուջեի հատկացումները Հանրապետական կուսակցությանը` օրենքով չնախատեսված ծրագրերի իրականացման համար,


  • Լրատվամիջոցների ոչ հավասար հնարավորության ապահովումը կուսակցությունների համար,


  • Կուսակցական  բարեգործությունը,


  • Եկեղեցու քաղաքական նպատակներով օգտագործումը կամ, ընդհանրապես, եկեղեցու քաղաքականացումը,


  • Մեծամասնական ընտրակարգի  կիրառումը,


  • Փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման բացակայությունը,


  • Քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակման արգելումը,


  • Քվեարկության օրը Հայստանից դուրս գտվող քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելը,


  • Օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, անպատժելիության խրախուսումը:




 



Պարոն Սերժ Սարգսյան առաջինը  Դուք խնդիր ունեք հավատալու եւ հավատացնելու հայ հասարակությունը Ձեր ցանկությունների անկեղծությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն  հրաժարվել վերը թվարկված գործիքներից, ինչի մասին բազմիցս հորդորել է «Ժառանգությունը» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: