Երկրի դիմադրողականությունը

Երկրի դիմադրողականությունը
Առաքել Սեմիրջյանը գրում է. «Երկրի հզորությունը կախված է նրանից, թե ինչպիսի դիմադրողականություն ունի այն, իսկ այդ դիմադրողականությունն էլ ստուգվում է ֆորսմաժորային իրավիճակներում:



Ֆորս մաժորներից ապահովագրված չէ որեւէ երկիր, ինչքան էլ հզոր ու հարուստ երկիր լինի, ու դրա լավագույն օրինակները Ճապոնիայի ատոմակայանի վթարն էր, ԱՄՆ-ի փոթորիկներն ու ջրհեղեղները, Ռուսաստանի համար չեչենական պատերազմը եւ այլն: Թույլ երկրներն ավելի «ծանր» են տանում ֆորս մաժորները, սակայն իշխանությունների հիմնական խնդիրն էլ այն է, որ բարձրացվի երկրի դիմադրողականությունը, այսինքն՝ երկրում ապրող մարդիկ լինեն հոգեպես, ֆիզիկապես, ֆինանսապես, բարոյապես ավելի ուժեղ: Հիմա պատկերացրեք, որ մի արհավիրք է գալիս Հայաստանի գլխին` լինի դա պատերազմի, երկրաշարժի, տորնադոյի, հրաբխի, ջրհեղեղի կամ այլ բնական ու տեխնիկական աղետների տեսքով, այդ դեպքում ինչքանո՞վ ենք մենք դրան պատրաստ:



 



Ես ոչ չարագուշակություն եմ անում, ոչ էլ «պանիկա» սերմանում մարդկանց մեջ, սակայն այսօրվա Հայաստանի վիճակով` երկիրը մեկ օր էլ չի դիմանա որեւէ լուրջ սպառնալիքի, ու ամենաշատն ինձ դա է մտահոգում, ու այդ դիմադրողականության լիարժեք բացակայության ապացույցը երեւում է ոչ միայն արտաքին ֆրոնտում` Սաֆարովի հանձնում, Նալբանդյանի թշեր, Ստեփանակերտի օդակայանի բացել չկարողանալ.... այլ նաեւ ներքին ֆրոնտում` քաղբանտարկյալների առկայություն, պետական բոլոր լծակների՝ կաշառակերությունից ու կոռուպցիայից փտախտ, քաղաքացիների՝ միմյանց նկատմամբ վստահության լիարժեք բացակայություն, ամեն տարի դպրոց այցելող աշակերտների 5000-ից ավելի պակաս ու հազար ու մի այսպիսի բաներ, որ ինձնից շատ կարող եք թվարկել: Իրականում ես խղճում եմ Սերժ Սարգսյանին, քանի որ նա իր իսկ սխալ քաղաքականության պատճառով երկիրը հասցրել է դիմադրողականության լիարժեք բացակայության վիճակի, այդ պատճառով էլ ստիպված է հենվել գեղամյանների, շարմազանովների, խոսրովների, բաբուխանյանների ու այլ տեսակի ԱԽՔ-ների վրա, դրանով իսկ էլ ավելի զրոյացնելով երկրի դիմադրողականությունը»: