Այսօր է ստեղծվել Խորհրդային Հայաստանը

Այսօր է ստեղծվել Խորհրդային Հայաստանը
1920թ. ապրիլին սկզբնավորված թուրք քեմալականների եւ ռուս բոլշեւիկների մերձեցումն իրական սպառնալիքի տակ դրեց Հայաստանի Հանրապետության գոյությունը: Իսկ սեպտեմբերին սկսված թուրքական արշավանքը Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու տեսակետից Խորհրդային Ռուսաստանի համար միանգամայն նպաստավոր էր: Այս տեսակետից Հայաստանի Առաջին հանրապետության անկման գլխավոր պատճառներից մեկը քեմալա-բոլշեւիկյան համագործակցությունն էր:



 



1920թ նոյեմբերի 29-ին Հայաստանում ստեղծվեց Հեղափոխական կոմիտեն (հեղկոմ) եւ հռչակվեց խորհրդային իշխանությունը:

Հաջորդ օրը, նոյեմբերի 30-ին, հռչակվեց Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը (ՀՍԽՀ): Սահմանադրությունը, որը 1922թ-ի փետրվարի 2-ին ընդունեցին Հայաստանի նոր իշխանությունները, հաստատեց ՀՍԽՀ պետական դրոշի նկարագրությունը: