Ախալցխայի ԲԿ-ի բժիշկները կամավոր ազատվում են աշխատանքից

Ախալցխայի ԲԿ-ի բժիշկները կամավոր ազատվում են աշխատանքից
Հոկտեմբերի 15-ին, երբ Ախալցխայի բժշկական կենտրոնը  ձեռք բերեց նոր սեփականատեր ‹‹Ալդագի Բի Սի Այի›› որդեգրած ընկերություն ‹‹Իմ ընտանիքի կլինիկա››-ն, բժշկական անձնակազմի հավաստմամբ` ծառայության արժեքների մեծացմանը զուգընթաց վատացել են  ծառայության պայմանները:



Բժիշկների խոսքով՝ նոր սեփականատերը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի իրենք  իրենց կամքով ազատվեն աշխատանքից: Նրանց ներկայացրած տվյալներով շաբաթվա ընթացքում աշխատանքից արդեն ազատվել են 4 բժիշկ եւ 11 բուժքույր, ինչի հետեւանքով Ախալցխայի բնակիչները մնացել են առանց առաջին բուժօգնության:



Ախալցխայի բժշկական կենտրոն ‹‹Ունիմեդ Սամցխե››-ի մենեջեր Դավիթ Մաիսուրաձեն խոստացել է, որ  կփորձի բանակցություն վարել կենտրոնի նոր սեփականատիրոջ հետ՝ բուժանձնակազմի շահերը պաշտպանելու նպատակով: