Գրողին կոչ են արել` վերադառնալ հայրենիք

Գրողին կոչ են արել` վերադառնալ հայրենիք
Մի խումբ հայ մտավորականներ հայրենիք վերադառնալու կոչով են դիմել ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ գրող Ժիրայր Ավետիսյանին: Նրանց նամակում ասված է.«Մեծարգո պարոն Ավետիսյան, անառարկելի է, որ Ձեր ստեղծագործությունները հիրավի նոր խոսք են ժամանակակից հայ գրականության մեջ: Բոլոր գործերի առանցքում պահելով ազգային կեցության և պատմության, համամարդկային արժեքների քննության բարդ խնդիրները, դուք 25-ամյա հոբելյանը դիմավորում եք ծանրակշիռ վաստակով. ոչ միայն որպես արձակագիր և դրամատուրգ, այլև երիտասարդ հայ ստեղծագործողների շրջանում գրական մեծ հեղինակություն:

Այսօր մենք խոր ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք Ձեզ ոչ թե հայրենի հողում արարելիս, այլ օտարության մեջ դեգերելիս: Ձեր կողմից ստավող բոլոր գրական մրցանակները պետք է գան Հայաստան:


Հայրենիք վերադառնալու կոչը Ձեզ հնչեցնելու գաղափարն է համախմբել այսօր մեզ, և հույս ունենք, որ այն անարձագանք չի մնա»:




Նամակի տակ ստորագրել են 124 մտավորականներ: