Աճուրդ` հօգուտ Սարյանի թանգարանի

Աճուրդ` հօգուտ Սարյանի թանգարանի
Մոսկվայում` Արարատ Պարկ Հայաթում «Նաջար Արտ Գալերեայի» կողմից կազմակերպվել է հայ անվանի նկարիչների «Առասպելների երկրի վարպետները» ցուցահանդեսը /մասնավոր հավաքածուներից/: Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել բարեգործական աճուրդ-վաճառք ի նպաստ Մ. Սարյանի տուն-թանգարանի: Աճուրդին ներկայացված էին «Խոլստ» միավորման նկարիչներ Վիոլետա Գոլդինայի «Նորավանք: Մայրամուտ», Իրինա Կովալևսկայայի «Ճանապարհ դեպի Արարատ», Վիկտորիա Կուզմինայի «Գառնիի գույները», Ելենա Պավլովայի «Սևանի ափին», Եկատերինա Ռիկոտայի «Արարատ», Դմիտրի Խոլկինի «Նորավանք», Մարիաննա Չայկինայի «Կոնտրաստներ: Նորավանք: Հայաստան» հայաստանյան բնանկարները: Աճուրդին Սարյան ընտանիքի կողմից   ներկայացված էր նաև Վ. Կուզնեցովի նամակը Մ. Սարյանին, Սոթբիսի կողմից` Մ. Սարյանի «Պոետ: Արագածի ստորոտին» նկարի վերատպությունը և «Արարատ» գործարանի կողմից` մեկ կոնյակ:



Աճուրդի ժամանակ Մարտիրոս Սարյանի արվեստի երկրպագուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական ակցիա, որի հասույթը և  Մ. Սարյանի «Դերասանուհի Պաստուխովայի դիմանկարը» փոխանցվել են Մ. Սարյանի տուն-թանգարանին: