Փլուզումից հետո միայն հիշեցին, որ չի վերանորգվել

Փլուզումից հետո միայն հիշեցին, որ չի վերանորգվել
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ` Սյունիզի մարզի Սևաքար գյուղի եկեղեցու փլուզման վերաբերյալ:«Երեկ ժամը 14.20-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սևաքար գյուղի եկեղեցու /պետ. ցուցիչ. 8.87.2./ հարավային պատը /մինչև աջ ավանդատունը/, արևմտյան պատը՝ 2/3 –ով, արևմտյան թաղակիր կամարն ամբողջությամբ: Եռանավ եկեղեցու կենտրոնական ու աջ նավերի վրա գտնվող տանիքը ևս փլվել է մինչև ավանդատունը ու խորանը: Եկեղեցու ձախ նավն ու տանիքը կանգուն են: Սրբատեղին կառուցվել է նախորդ դարում և երբևէ նորոգման չի ենթարկվել: Լուրջ վնաս եկեղեցուն հասցվել էր 1936-1937 թթ. երկրաշարժերի ժամանակ: 



Դեպքի վայրում աշխատում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության և ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները»,-ասված է հայտարարության մեջ: