Մեզ նաեւ երրորդ, եթե չասենք չորրորդ եւ հինգերորդ նախագահ է պետք

Մեզ նաեւ երրորդ, եթե չասենք չորրորդ եւ հինգերորդ նախագահ է պետք
Հայաստանում մի նախագահով հնարավոր չէ յոլա գնալ: Փորձը ցույց է տվել, որ մի նախագահը հավաքում է իր ողջ թիմը, ազգն ու տակը, իրենք իրենցով իշխանություն են ձեւավորում:



 



Դե ֆակտո այդ մի նախագահը ունենք: Հանրապետականի սերուցքը իր թիմով առոք-փառոք ապրում է: Անհրաժեշտություն է առաջանում երկրորդ նախագահն ունենալ: Երկրորդ նախագահն էլ դե ֆակտո Ազատության հրապարակում է նստում: Երկրորդ նախագահի կառավարությունը  կազմվում եւ հայտարարվում է, որ այդ  այդ կառավարության կազմը  չվարկաբեկված է, անարատ: Նրանք էլ ընտրում են մարդկանց, ովքեր մյուս կողմին ու բոլոր կողմերին լավ քլնգում են… Դե քանի որ բոլոր կողմերին լավ քլնգում են, ուրեմն անարատ են… Նիկոլը լա՛վ է կառավարություն կազմում, կարելի է ծափահարություններով նրան վարչապետ դնել…  Բայց, անկեղծ մեզ նաեւ երրորդ, եթե չասենք, չորրորդ, հինգերորդ  նախագահ է պետք…  Երեկ մտավորականների մի խմբի հետ էի, ովքեր հիասթափված էին երկրորդ նախագահի կառավարության կազմից եւ տրտնջում էին՝ բա մեր նախագահն ո՞վ է լինելու. որ աչք չենք մտնում, անտե՞ր ենք մնալու…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ