Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար

Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար
«Որեւէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետեւ դա էլ եմ կաշառքի մի ձեւ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք:



 



Տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն եւ աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Ունենք ծրագրեր՝ միջին աշխատավարձի չափը բարձրացնելու: Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափըշոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը: Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեեւ աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Մենք կարողացել ենք ամբողջովին հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: