Բաղրամյանի թոռը ժամանել է

Բաղրամյանի թոռը ժամանել է
Մեր տեղեկություններով` տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում է եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է Լեւոն Բաղրամյանը: Հիշեցնենք` մեր թերթը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան ընտրությունները, նրան առաջարկել էր ԱՄՆ-ից գալ Հայաստան, դառնալ իր շտաբի պետը: Վերջինս չէր համաձայնել:



 



Սակայն, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, ընտրությունների վերջին շաբաթում Բաղրամյանը եկել էր եւ այսօր այստեղ է: Ավելին` ինքն է համակարգում Ազատության հրապարակում ընթացող ասուլիսները: Հիշեցնենք, որ Լեւոն Բաղրամյանը Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է, ապրում է ԱՄՆ-ում, 12 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, աշխատում էր ամերիկյան Կոնգրեսում, որպես փորձագետ՝ մասնակցել էր Օբամայի քարոզարշավին, Հայաստան գալու առիթով թողել է փորձագետի աշխատանքը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ընկերն է եւ գնահատվում է որպես առավել չափավոր կուրսի կողմնակից: Ի դեպ, ըստ լավատեղյակների, Կարինը միակն է, ում լիարժեք վստահում է Րաֆֆին եւ կիսվում: Որոշ գնահատումներով, հենց Կարինն է մոդերացնում հոր` Րաֆֆու աշխատանքային օրակարգը: