ԱԺԴ-ն առաջարկում է հետընտրական իրավիճակը հարթելու միջոցներ

ԱԺԴ-ն առաջարկում է հետընտրական իրավիճակը հարթելու միջոցներ
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը հանդես է եկել հետընտրական արդի զարգացումները հարթելուն ուղղված առաջարկությունների փաթեթով.



Հաղորդագրության մեջ  ասվում է.



«Հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաեւ աշխարհով մեկ հայության ներուժը իմի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով.



•         Համոզված, որ եւ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցությունն ու Ռաֆֆի Հովհաննիսյանը կարեւորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով  համազգային կառույցների միասնական համակարգի ձեւավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաեւ ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոոշակի փոփոխություններ.



•        Գտնելով, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված է Սփյուռքին, այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ:



Քաղաքական համաձայանության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով` որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը:



Այդ նպատակով, մարտի 22-ին, ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցեն` Աբովյան 2) շահագրգիռ բոլոր ուժերի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների  մասնակցությամբ կազմակերպվում է քննարկում-ասուլիս»: