Րաֆֆի Հովհաննիսյանից Սերժ Սարգսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանից Սերժ Սարգսյանին
Ազատության հրապարակում ընթացող այսօրվա հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհանիսյանը հայտարարեց, որ այսուհետ յուրաքանչյուր գործընթաց լինելու է բաց ու թափանցիկ, ժողովրդի հետ քննարկելով: Ի հավաստումն դրա, նա Սերժ Սարգսյանին ուղղված իր առաջարկները նախ հրապարակավ կարդաց, ապա հենց հրապարակում` ժողովրդի աչքի առաջ, առաջարկներով փաստաթուղթը դրեց ծրարի մեջ եւ հասցեն գրելով ուղղարկեց: