«Միայն մեծ քիթ նկարելը դեռ երգիծանկար չէ». (լուսանկարներ)

«Միայն մեծ քիթ նկարելը դեռ երգիծանկար չէ». (լուսանկարներ)
Այսօր Երեւանում բացվեց «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային ցուցահանդեսը: Երգիծանկարների ցուցահանդես Հայաստանում, տեղացի նկարիչների մասակցությամբ, կազմակերպվում է  ամեն ապրիլի մեկին:



 



Միջազգային առաջին ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 50 երկրի 2 000 ստեղծագործություն: Ցուցահանդեսը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին եւ բաց կլինի մինչեւ ապրիլի 7-ը:



 



Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը (TOTO) ասաց, որ ցուցահանդեսը հնարավորություն է հասկանալ երգիծանկարչությունը՝ «միայն մեծ քիթ նկարելը դեռ երգիծանկար չէ»: Մնացածը՝ լուսանկարներում: