Սուրեն Զոլյանի բաց նամակը Տիգրան Սարգսյանին

Սուրեն Զոլյանի բաց նամակը Տիգրան Սարգսյանին
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը բաց նամակ է հղել Հյաաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև:



«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի մշտական կոմիտեն իր վերջին նիստում միաձայն ընդունել է զեկույց մարդու իրավունքների մշտադիտարկմանը մասնակցող փորձագետների ներկայացման եւ ընտրության ընթացակարգերի մասին :



Ի շարս այլ հարցերի, զեկույցում անդրադարձ է արվել նաեւ իմ` որպես Փոքրամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեի անդամի լիագումար նիստի մասնակցությանը եւ հետագայում այդ պատճառով պատժվելու դեպքին:



Կոմիտեի գնահատմամբ, դա խախտում է թե պետության կողմից ստանձնած պարտավորությունները, թե փորձագետի անկախության երաշխիքները «կարծիքը կցվում է»:



Մինչ այդ նույն գնահատականն է տվել նաեւ իր հունիսի նիստում Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեն «որոշումն եւ արձանագությունը կցվում են»:



Ցանկանում եմ հիշեցնել, որ այս դեպքի առիթով եւ նույն պատճառաբանությամբ ես մի քանի անգամ դիմել էի Ձեզ, մասնավորապես նշելով այն հանգամանքը, որ «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիայի» 17-րդ հոդվածի եւ նշված խարտիայի նորմատիվ «Բացատրական զեկույցի» 131-րդ կետի համաձայն փորձագետները պետք է գործեն անկախ եւ իրենց գործառույթներում չպետք է ղեկավարվեն համապատասխան կառավարությունների ցուցումներով, իսկ ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն ՀՀ օրենքների նկատմամբ: Իմ գրություններում ես խնդրում էի ելով Ձեզ ինձ կարգապահական պատժի ենթարկելու ԿԳՆ նախխարար Ա. Աշոտյանի ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը հակասող հրամանները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:



Սակայն Ձեզ համար հիմք հանդիսացավ ՀՀ Արդարադատության Նախարար Հրայր Թովմասյանի գրությունը, «ի պատասխան Ձեր հանձնարարականի, 13 ապրիլի , 2012, N 02/12.9/5420-12», որտեղ նշված Խարտիայի պահանջները մեկնաբանվում են  կամայական ձեւով «կցվում է» եւ ԿԳՆ նախարարի գործողությունները որակվում են որպես օրինաչափ:



Վերոգրյալից ելնելով, խնդրում եւս մեկ անգամ անդրադառնալ ինձ կարգապահական տույժի ենթարկելու ԿԳՆ նախարարի հրամանին, այս անգամ հաշվի առնելով Եվրախորհորհրդի երկու մասնագիտացված կոմիտեների արտահայտած իրավական գնահատականը ու տեսակետը»: