Dorians-ը հրավիրում է Կասկադ

Dorians-ը հրավիրում է Կասկադ
Dorians խումբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հունիսի 1-ին, ժամը  21.00-ին Կասկադի տարածքում կկայանա խմբի բացօթյա  համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Նախաձեռնությունը կիրականացվի Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:



«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: Գաֆեսջյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին եւ հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել` տոնին համահունչ», - ասված է նույն հաղորդագրության մեջ: