Շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման ժամկետը

Շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման ժամկետը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է. «Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:



Տիկին Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:
Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ. Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչին հայտնել է, որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջև նաև շուտափույտ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին: 
Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել»: