Ռոբերտ Մելքումյանը վրդովվել է

Ռոբերտ Մելքումյանը վրդովվել է

Հետաքրքիր է որևէ իտալացի, ֆրանսիացի կամ այլ պետության քաղաքացի իր սրճարանի, ռեստորանի, խաղատան անունը կդնի ասենք՝ Ապարան, Հրազդան, Գորիս, Սևան…
Իսկ ինչու ենք մենք՝ հայերս, այսքան օտարամոլ, օտարասեր, օտարահունչ…
Վենեցիա, Ֆլորենցիա, Ֆորտ Բոյար, Փարիզ, Վերոնա, Հին Թբիլիսի, Էտնա, Փարիզ, Սոչի, Շանգրի Լա…Չշարունակեմ, որովհետև շատ-շատ են, որովհետև չեմ սիրում, որովհետև նվաստացուցիչ ու զզվելի է, երբ տաքսիներից սկսած այս ՙՙ օբյեկտներով ՚՚ վերջացրած ամեն օր ստիպված ես կարդալ այդ ամենը…Ու իմ կարծիքով հաստատ տարօրինակ է նաև այլազգի զբոսաշրջիկների համար…
Իսկ դուք Անկախություն, Ազատություն…. Ոչ մի բան հենց այնպես չի լինում…
Ինչևէ, իմ Ազգ, իմ Ժողովուրդ, իմ Պետության քաղաքացիներ, նաև իմ օտարամոլ, օտարասեր հայրենակիցներ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ: