Վրաերթ Վանաձորում (տեսանյութ)

Վրաերթ Վանաձորում (տեսանյութ)

Այսօր առավոտյան 9:10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: lorinews.am-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Աղայան փողոցում:186 LD 62 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1951 թ-ին ծնված Սարգիս Համբարձումյանին:






Վերջինս գլխի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկած մեքենան վարել է 1982թ-ին ծնված Գևորգ Խաչատրյանը, իսկ մեքենան նախնական տեղեկություններով պատկանում է ունիվերսալ վարկային կազմակերպությանը: Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները: 








Lorinews.com