Ո՞վ կառնի դրանց «Չիպոլինոն»

Ո՞վ կառնի դրանց «Չիպոլինոն»

Կարծեմ երկու տարի առաջ էր, որ «Գրանդ հոլդինգ» ընկերության մի գովազդի հետ կապված աղմուկ բարձրացավ, որ արտասահմանյան մի հոլովակ մեկին մեկ պլագիատ էին արել ու իրանց արտադրանքին հարմարեցրել:



 



Հիմա էլ մի ապուշ տեսահոլովակ են պտտում եթերում ամբողջ օրը, ինչքան միացնում եմ հեռուստացույցը, ինչ-որ տարիքով մարդիկ երեխու ձայնով ծվծվալով տեքստեր են ասում ու կոնֆետ գովազդում: «Չիպոլինո» անունով:



 



Լավ՝ էդքան փող ունեն, մտածում եմ, չե՞ն կարողանում կարգին սցենարիստ վերցնեն, ռեժիսոր, մի քիչ ուղեղները շարժեն, որ էդ տեսակ տխմարություններ չսարքեն՝ մեր վզին փաթաթեն: Էդ նայելուց հետո մտածում ես՝ ո՞վ կառնի դրանց «Չիպոլինոն», ո՞վ կուտի: Էնպիսի տպավորություն է, թե մեջը քիմիա է, ազդում է մարդկանց ձայնի ու տղամարդկության վրա, հենց ուտում են՝ մանկամտանում են, կորցնում ձայնն էլ, տղամարդկությունն էլ: 



 



Լ. Մ.-ի ֆեյսբուքյան էջից