2013թ. ձմեռային զորակոչն անցնում է նոր կարգով

2013թ. ձմեռային զորակոչն անցնում է նոր կարգով

 «Այս զորակոչը անցնում է նոր կարգով. զինվորները իրենց ծառայության վայրերը ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները: Նորամուծության նպատակը զորակոչի անցկացման գործընթացում արդարության, լիարժեք թափանցիկություն և փոխադարձ վստահություն ապահովելն է: 




Մեկ անգամ եւս հորդորում ենք նորակոչիկների ծնողներին` չհավատալ բախտախնդիրների և չդիմել անօրինական քայլերի:






Զորակոչի ընթացքին հետեւելու հնարավորություն ունեն նաեւ լրատվամիջոցները: Առաջիկայում պլանավորվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն զորահավաքակայան»։



Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: