Պատգամավորների հիստերիկ ելույթները նման են այդ գյուղական «պարահրավերին»

Պատգամավորների հիստերիկ ելույթները նման են այդ գյուղական «պարահրավերին»
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


 


«Մի ժամանակ հարսանիքներում՝ հատկապես գյուղական վայրերում, պարի հրավիրողներ կային, որոնք աշխատում էին հերթով մոտենալ և պարի հրավիրել խնջույքի մասնակիցներին: 

Մի խումբ մասնակիցներ էլ ոգևորում, ՙՙ շախ ՚՚ էր տալիս կամ հեգնանքով ՙՙ հիանում ՚՚ նրանց պարով…Հատկապես արագ ՙՙ մեյդան ՚՚ էին մտնում լավ պարել իմացողները, գինովցածները…

Հիմա մեր ԱԺ նիստերին, միջանցքներում տեղի ունեցող միջադեպերին նայելիս ակամա այդ ՙՙ պարի հրավերքն ՚՚ եմ հիշում…Որոշ պատգամավորների վատառողջ, հիստերիկ, հիվանդագին, վիրավորանքներով համեմված ելույթները, հարցադրումները նման են այդ ՙՙ պարահրավերին ՚՚, ՙՙ մեջլիսին ՚՚…

Ու զարմանալիորեն շատերն ԱԺ նիստի քննարկումների, հարցադրումների, միջանցքներում անցկացրած զրույցների ժամանակ ընդունում են այդ ՙՙհրավերը՚՚ և թույլ տալիս վրիպումներ, սխալներ, որոնք բնականաբար հարիր չեն, ճիշտ չեն ընկալվում ու մեկնաբանվում հանրության կողմից…

Փաստորեն, ակամա իջնում են այդ պարի հրավիրողի, պարահրապարակի մակարդակին, մոռանալով, որ հենց նրանց նպատակն էլ դա է՝ սադրել, բարկացնել, հունից հանել,չարախնդալ ու կողքից հիանալ…»: