ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետը կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ ԼՂՀ նոր շրջափակում. կարծիք ԼՂՀ-ից

ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետը կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ ԼՂՀ նոր շրջափակում. կարծիք ԼՂՀ-ից

Եթե Մաքսային միությանը վերջնականապես անդամակցելուց հետո Հայաստանի և Արցախի միջև բացվի մաքսային կետ, դա կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ ԼՂՀ նոր շրջափակում. Ղարաբաղն այդ կերպ կհայտնվի նոր մեկուսացման մեջ: «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում նման տեսակետ  է հայտնել Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը:



 



«Չեմ պատկերացնում, թե այդ դեպքում ՀՀ իշխանություններն ինչ կերպ կպահեն իրենց: Եթե Մայր Հայաստանը չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը, ապա ինչ ակնկալիքներ պետք է ունենանք միջազգային հանրությունից: Ո՞վ պետք է ճանաչի ԼՂՀ-ն, եթե ոչ՝ Հայաստանը՝ մեր անվտանգության առաջին երաշխավորը: Մաքսային միության կազմում, որպես միասնական պետություն, պետք է մտնեին և՛ Հայաստանը, և՛ Արցախը: Բայց հայտնի չէ՝ ինչ են ուզում Հայաստանի և ինչ՝ ԼՂՀ իշխանությունները»,- ասաց Մարգարիտա Քարամյանը:



 



Զրույցի մանրամասներն՝ այստեղ: