Ստամոքսի հարց ենք լուծվում

Ստամոքսի հարց ենք լուծվում

«Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի հիմնադիր ղեկավար Գագիկ Գինոսյանին առանձապես խանդավառություն չի պատճառել երեկ Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության անցկացրած հանրահավաքը՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի, որին միացել էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները: Tert.am-ի հետ զրույցում նա նշել է, որ թեև չի մասնակցել հանրահավաքին, բայց գիտի մի բան՝ քանի դեռ համախմբումն ազգային գաղափարի շուրջ չէ, այն անիմաստ է:



 



«Ակտիվիստներն անընդհատ սոցիալական խնդիրներն են բարձրացնում, ես չեմ ասում, որ դրանք կարևոր չեն, նման միջոցառումներ չպետք է լինեն, բայց, ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ բոլորի ակտիվացումները տնտեսական ու քաղաքական հարցերի շուրջ են: Շատ քիչ մարդիկ կան, որոնք ազգայինի շուրջ են համախմբվում: Միգուցե տնտեսական մանր հաջողությունների հասնենք, օրենքը վերանայվի, բայց դրանով մեզ համար ընդամենը՝ ստամոքսի հարցեր ենք լուծում: Քանի դեռ համախմբումը ստամքսի համար է, ոչ թե՝ազգային արժեքների, Հայաստանում որակական ոչ մի բան չի փոխվելու»-ասել է նա:



 



Առավել մանրամասն տես այստեղ: