Ավտովթար Չարենցավան քաղաքի մոտակայքում. վարորդը հոսպիտալացվել է

Ավտովթար Չարենցավան քաղաքի մոտակայքում. վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 27-ին, ժամը` 22.06-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում (31-րդ կմ-ում), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:



 Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34MP977 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնվ.1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:



 Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Ն. Հ.-ը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: