Ահա թե որտեղ են ծախսվում հարկատուների փողերը

Ահա թե որտեղ են ծախսվում հարկատուների փողերը

Այսօր Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը եռօրյա այցով կմեկնի Չեխիա: Սա ԵՄ ասոցացման անցուդարձից հետո առաջին եվրոպական այցն է, թերեւս դրանով է բացատրվում պատվիրակության ներկայացուցչական կազմը՝ Էդվարդ Նալբանդյան, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան, Հրանուշ Հակոբյան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, ԱԺ հայ-չեխական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանով եւ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյան: Բանն այն է, որ Ջերմուկն ու Կառլովի Վարին քույր քաղաքներ են, եւ անցած ամառ Ջերմուկում էր Կառլովի Վարիի քաղաքապետը: Պատվիրակությունը կվերադառնա հունվարի 31-ի երեկոյան: Նկատենք, որ այս պահին Հայաստանից առնվազն 3 պաշտոնական պատվիրակություն կա Եվրոպայում: Ահա թե որտեղ են ծախսվում հարկատուների փողերը: