Նորընտիր քաղաքապետը ամերիկյան Գրին քարտ է շահե՞լ

Նորընտիր քաղաքապետը ամերիկյան Գրին քարտ է շահե՞լ

Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ Արարատի նորընտիր քաղաքապետն ամերիկյան Գրին քարտ է շահել եւ պատրաստվում է մեկնել ԱՄՆ: «Ոչ, նման բան չկա, սուտ է, անհեթեթ»,- երեկ մեզ ասաց Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը` հերքելով իր` Գրին քարտ շահելու եւ ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը: Նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու են նման «սուտ լուրեր» տարածվում, քանի որ ոչ ինքը եւ ոչ էլ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկն ընդհանրապես Գրին քարտ չի լրացրել: «Այդպիսի բան չի կարող լինել»,-վստահեցրեց Հայկյանը: Նկատենք, որ այս լուրերը եւս խոսում են երկրում տիրող վատ բարոյահոգեբանական վիճակի մասին, երբ անգամ քաղաքապետերը կարող են արտագաղթել, կամ նրանց արտագաղթի մասին լուրերը կարող են լրջորեն շրջանառվել: Այսպես որ գնա, հերթը հասնելու է մարզպետներին, պատգամավորներին ու նախարարներին: