Երբ տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Երբ տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Մեր տեղեկություններով` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017-ին` ԱԺ ընտրությունների հետ համատեղ: Որոշ պնդումների համաձայն` երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած ուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը:



Մինչ սահմանադրական փոփոխությունները, կստեղծվեն մի քանի համախումբ կոմիտեներ` կառավարությանը կից, կվերանայվի ուժայինների, այդ թվում եւ ԱԳ նախարարի նշանակման կարգը: Այսօր նրանց նշանակումը բացառապես նախագահական լիազորությունների մեջ է, նախատեսվում է կամ վարչապետի կողմից նշանակման, կամ վարչապետի առաջարկությամբ, նախագահի կողմից նշանակման ձեւը: Ի դեպ, կուսակցությունների մեծ մասը կողմ է, որ 2017-ի ընտրություններն անցնեն բացառապես մաժորիտար, այսինքն` համամասնական ընտրակարգով: