ԳՄ անդամները տպավորություն են ունեցել, որ նախագահը նոր վարչապետի ընտրությունն արդեն կատարել է

ԳՄ անդամները տպավորություն են ունեցել, որ նախագահը նոր վարչապետի ընտրությունն արդեն կատարել է

Հանրապետականի ԳՄ նիստը երեկ տեւել է ընդամենը 10-15 րոպե: Սերժ Սարգսյանը, մտնելով ներս, դիմել է Շարմազանովին. «Էդո, ի՞նչ կա»: Վերջինս արագ-արագ ներկայացրել է չորս ուժերի ներկայացրած հրաժարականի ծրագրերը, ՍԴ որոշումն ու նրա անդամ Թոխյանի՝ մի քանի ժամում մի քանի անգամ կարծիք փոխելը եւ այլ մանրամասներ: Երբ ավարտել է, ՀՀ նախագահն ասել է. «Շատ չերկարացնեմ՝ էս է. վարչապետն այսօր եկել է ինձ մոտ, խնդրել է ընդունեմ իր հրաժարականը, ընդունել եմ»:



ԳՄ անդամները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, անսպասելիությունից քարացել են՝ ոչ ոք չի սպասել նման զարգացում եւ չեն համարձակվել որեւէ բան ասել: Խոսել է վարչապետը, ասել է՝ սա իմ անձնական որոշումն է: Եվ հարցը փակվել է: Նիստն արագ ավարտվել է, սակայն նիստից հետո Սերժ Սարգսյանն առանձին-առանձին ընդունել է ԳՄ անդամներին, երկար լսել նրանց կարծիքները, թե ում են տեսնում վարչապետի աթոռին: Բայց բոլորը տպավորություն են ունեցել, որ նա իր ընտրությունն արդեն կատարել է, ուղղակի խոսեցրել է իրենց: ԳՄ անդամները շեշտել են, որ «լավ կլինի նախագահին նվիրված անձ լինի»: Սերժ Սարգսյանն ավելացրել է. «Բոլորի կողմից ընդունված անձ»: