Ինչպես քայլելիս ավելի շատ կալորիա ծախսել․ գիտնականները նոր ձեւ են գտել 

Ինչպես քայլելիս ավելի շատ կալորիա ծախսել․ գիտնականները նոր ձեւ են գտել 

Անհամաչափ քայլելը կարող է նպաստել, որպեսզի մարդը քայլելիս ընդհանուր առմամբ ավելի շատ կալորիաներ ծախսի։ Այս բացահայտումը կատարել են ամերիկացի գիտնականները։ Իրականացված հետազոտությունների ընթացքում նախ չափել են, թե մարդը որքան էներգիա է ծախսում համաչափ քայլքի ընթացքում, ապա՝ նույն ժամանակահատվածում արդեն անհամաչափ քայլքի ընթացքում ծախսած էներգիան են չափել։

Արդյունքում ստացվել է, որ անհամաչափ քայլքի ընթացքում ծախսվել է հինգիվ տասը տոկոս ավելի էներգիա, քան համաչափ կամ սովորական քայլքի ընթացքում։ Էներգիայի ծախսը չափել են արտաշնչած ածխաթթու գազի ծավալով։ Գիտնականները նաեւ պարզել են, որ անհամաչափ քայլքի ընթացքում, երբ հաճախակի փոխվում է մեկ միավոր քայլքի երկարությունը, մարդն ավելի շատ մկաններ է գործի դնում։ Դրանով պայմանավորված էլ՝ ավելանում է կալորիաների ծախսը։