Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել: Փաշինյանը ժամանել է Երեւան-Կապան չվերթով, շրջել է մեծաթիվ «ախրանայով», եղել գրեթե բոլոր համայնքներում։ Սակայն Սյունիքի համայնքապետերից միայն Գորիսի ղեկավար, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է դիմավորել նրան, ջերմագին ողջունել։ Մյուս 2 ոչ ՔՊ-ական համայնքապետերը՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բացակայել են: Փաշինյանը Կապանում փակ ժողով է անցկացրել ՔՊ-ականների հետ, որոնց մեծ մասը Երեւանից է գնացել: Ասել է, որ պետք է այսուհետ ավելի միասնական լինեն, այս պահից պատրաստվեն հերթական ընտրություններին, բարձրացնեն ՔՊ-ի վարկանիշը: Հանգստացրել է, թե ինչ շարժում էլ լինի, արտահերթի չեն գնալու: Խոսել է նաեւ սահմանազատման, խաղաղության խաչմերուկի մասին։ Նա շաբաթ օրը գիշերել է «Արմենիա» հյուրանոցում, կիրակի՝ Հալիձորի «Հարսնաձոր» համալիրում։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Սյունիքը մաղել են
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯