Ֆրանսիայի երիտասարդները Կոնչիտային կրկնօրինակում են

Ֆրանսիայի երիտասարդները Կոնչիտային կրկնօրինակում են

«Արձագանք» խմբի հիմնադիր, երաժիշտ Արտավազդ Բայաթյանի համար Եվրատեսիլ մրցույթում Ավստրիայի ներկայացուցչի՝ Կոնչիտա Վյուրստ հաղթանակը բոլորովին էլ անակնկալ չէր։



«Եվրատեսիլը մրցույթ է, ավելի շատ քաղաքական: Չես հասկանում իրականում դա մրցույթ է, թե շոու։Կոնչիտայի կատարումը շատ լավ էր, փայլուն էր: Ինչ վերաբերվում է հոմոսեքսուալ տղամարդու կերպարին, ապա մենք ուզում ենք աշխարհը փոխել մեր ձևով, սակայն մենք պիտի ընդունենք, որ աշխարհը այդպիսին է», -ասաց Բայաթյանը:



Վերջինս տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում սկսել են կրկնօրինակել Կոնչիտային։ «Ընկերս Ֆրանսիայում է ապրում, տեղեկացրեց, որ Ֆրանսիայի փողոցներում, ամեն քայլփոխի կարող ենք տեսնել Կոնչիտային մարմնավորած տղաների․,-ասաց Բայաթյանը՝ հավելելով, որ Ավստրիային շոուի համար կերպար էր հարկավոր, որը շատ լավ կտպավորվեր, իսկ Կոնչիտան այդպիսին էր, դա նրանց հաջողվեց։



Այնումաենայնիվ երաժշիտը կարծում է, որ Կոնչիտայի կերպարը հակասական էր և հակաէսթետիկ․ «Պետք է Կոնչիտային որպես կերպար չընդունեին, այլ որպես երգիչ, ով հաջող ելույթ ունեցավ, եղավ հակառակը, նրան որպես կերպար հերոսացնում են, որն էլ մրցույթի բացասական կողմն է»։



Երգչուհի Ալլա Լևոնյանի կարծիքով Կոնչիտայի կերպարը պարզապես հակաաստվածային է, նրան հերոսացնում են, համբուրում ձեռքերը։ « Եթե մի բանը շատ են հրամցնում, օրինականացնում, հետն էլ հերոսացնում ուրեմն ամեն բան վերջացած է։ Մենք պետք է ընդօրինակենք միայն լավ բաները այլ ոչ թե վատը․,-ասաց երգչուհին։ Ինչ վերաբերում է Արամին ապա Լևոնյանի կարծիքով ապա ներկայացավ ճաշակով, որակով և լավ է, որ նման մրցույթներին մասնակցում ենք։