Խոստացել է բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Խոստացել է բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հետ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։




Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։ Այդ ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր, քաղբանտարկյալների խնդիրները, ԵԽ-ի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։




ԵԽ քարտուղարին է հանձնվել ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակը, որում ներառված է 30 անձի անուն։



 



70 անձի վերաբերյալ առաջարկվում է վերաքննել գործերը։
 



Յագլանդը խոստացել է բոլոր այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության առաջ։



 



Գլխավոր քարտուղարի՝ Բաքու այցի նախօրեին ԵԽ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Յագլանդը Ադրբեջանի հետ հարաբերություններում գործողությունների պլան է ներկայացնելու, որում ներառված են նաև ազատ խոսքի և դատարանների անկախության հարցերը, որտեղ ԵԽ-ն առաջընթաց է ակնկալում։

Բացի այդ, Յագլանդը մտադիր է Ադրբեջանի իշխանությանը խնդրել ազատ արձակել Իլգար Մամեդովին, որը ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող քաղաքական հետազոտությունների դպրոցի տնօրենն է։



 



«Հուսով եմ, որ դա Ադրբեջանի համար լավ հնարավորություն կլինի վերանայելու մտադրությունները ԵԽ-ի չափանիշներին համապատասխան աշխատելու համար»,-ասել է Յագլանդը։