Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։




Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին:



 



Ոսկեվանում Նախագահը ծանոթացել է նաև այդ համայնքում, ինչպես նաև Նոյեմբերյանի շրջանի այլ համայնքներում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բարեկամավանում, Կոթիում գազաֆիկացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:



 



Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև Կողբ համայնքի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, զրուցել համայնքի բնակիչների հետ՝ նրանց հուզող առաջնահերթ խնդիրների և հետաքրքրող հարցերի շուրջ: