Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպանները այցելել են Արցախ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպանները այցելել են Արցախ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մայիսի 31-ին ժամանել են Ստեփանակերտ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: 



Արցախի ղեկավարը ներկայացրել է երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը: 
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջեւ փոխգործակցության հարցեր։ 



Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։ 



Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։