«Ծանրաձողը, որը դրված է Յուրի Վարդանյանի առջև, նա չի կարող բարձրացնել»

«Ծանրաձողը, որը դրված է Յուրի Վարդանյանի առջև, նա չի կարող բարձրացնել»

«Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք  է հայտնել դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու փաստին:



 



Փորձառու դիվանագետը, ով երկար տարիներ Մերձավոր Արևելքում, Ավստրիայում և Հունգարիայում ղեկավարել է ԽՍՀՄ և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, որևէ տրամաբանություն չի գտնում ծանրամարտի օլիմպիական չեմպիոնին Հայաստանի համար խիստ կարևորություն ունեցող երկրում դեսպան նշանակելու որոշման մեջ:



 



«Մի բան է, ասենք, գոնե նշանակել օլիգարխ, որը առևտրական ոլորտներում փորձ ունի, այդպիսի դեպքեր կան, բոլորովին այլ է սպորտսմենը, ով շատ լավ անձնավորություն է, բայց մարդ է, ով շատ հեռու է քաղաքականությունից և դիվանագիտությունից։ Ես կարծում եմ, որ այդ ծանրաձողը, որ դրված է Յուրի Վարդանյանի առաջ, նա չի կարող բարձրացնել»,- ասել է Նավասարդյանը։



 



Անդրադառնալով նույն հարցին՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ մասնավորապես նշել է. «Յուրի Վարդանյանին շատ հարգում եմ որպես ֆանտաստիկ սպորտսմեն, ով մեր երկրի վարկը շատ բարձր է պահել և ֆենոմենալ արդյունքների է հասել։ Բայց այդ տրամաբանությամբ մենք հո չենք խոսում Հենրիկ Մխիթարյանին մշակույթի նախարար  կամ դեսպան նշանակելու մասին։ Ամեն մարդ իր բնագավառում հաջողությունների է հասնում, ու կան ժողովրդի ու պետության երախտագիտությունը հայտնելու այլ ձևեր։ Այդ երախտագիտության ձևերից, չգիտես ինչու, ընտրվեց մարդուն նշանակել նախարար, որը ոչ բնագավառից էր տեղյակ, ոչ էլ կարողանում էր... և այդ փայլուն աշխատանքի շարունակությունը՝ մեզ ներկայացնելու է Վրաստանի Հանրապետությունում»:



 



Թեմայի մանրամասները՝ այստեղ: