«Ախպերական» համաձայնությունը տվեց իր պտուղները (լուսանկարներ)

«Ախպերական» համաձայնությունը տվեց իր պտուղները (լուսանկարներ)

Մյասնիկյան պողոտայից մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հերթական ավտոերթը։ Նախաձեռնության անդամները այս կերպ իրենց բողոքն են արտահայտում կարմիր գծերի, արագաչաերիի, տեսախցիկների դեմ։



 



Մոտ 50 ավտոմեքենա այս պահին ազդանշանները միացրած շարժվում են դեպի կենտրոնական փողոցներ։ Այստեղ էր ՃՈ պետ Արսեն Արշակյանը, ով վարորդների հետ եկավ համձայնության, որ այս անգամ ճանապարհը չեն փակի, և նրանք կարող են գնալ կենտրոն միայն մեկ պայմանով, որ Հանրապետության հրապարակը կշրջանցեն և անբնական խցանում չեն առաջացնի։



 



«Բացի Հանրապետության հրապարակից: Ես էլ ձեր հետևից կգամ Բրազիլիայի հրապարակ և այնտեղ էլ ձեզ հրաժեշտ կտամ։ Եկեք ախպերական համաձայնության գանք և իրար քցել չլինի»,- ասաց Արշակյանը։



 



Որքան էլ զարմանալի հնչի՝ «ախպերական» պայմանավորվածությունն այս դեպքում աշխատեց մինչև վերջ: Ողջ երթի ընթացքում ցուցարարները հնչեցնում ու հասարակությանը տեղեկացնում էին իրենց պահանջների մասին՝ չխախտելով երթևեկության կանոններն ու ավելորդ խցանումներ չառաջացնելով: Ոմանք կատակով երթի նորմալ ընթացքը բացատրում էին Օսիպյանի բացակայությամբ: Բրազիլիայի հրապարակում, ինչպես և պայմանավորվել էին, ավտոերթի մասնակիցներն ու ՃՈ-ն միմյանց հրաժեշտ տվեցին:



 



Աննա Մաթևոսյան